
Մենք առաջարկում ենք համակարգված մալուխավորման համակարգեր օգտագործելով Tyco (նախկին AMP NetConnect) համակարգերը և ցանցային աքսեսուարները: Tyco Electronics-ը համաշխարհային ձեռնարկություն է, որը արտադրում, բաշխում և սպասարկում է ապրանքներ և համակարգեր զանազան շուկաների համար, ինչպիսիք են էլեկտրական և տելեկոմունիկացիոն, համակարգչային և սպառողական էլեկտրոնիկական, օպտիկական մանրաթելային տելեկոմունիկացիոն համակարգեր ինտերնետային և այլ ծառայություների մատակարարների հետ: Tyco ցանցային մալուխավորման համակարգերը փորձարկված են ծայրից-ծայր (end to end) համոզվելու համար ինտեգրման բարձր մակարդակը, ինչպես նաև համապատասխանությունը 6 մայրցամաքների արդյունաբերության ստանդարտներին:
Մենք կարևորում ենք տելեկոմունիկացիոն բնագավառի փոփոխություններին համընթաց շարժվելը: Մեր տեխնիկական անձնակազմը շարունակ վերապատրաստվում է Հայաստանում և արտասահմանում, որպեսզի տեղեկացված լինի շինություններում համակարգչային ցանցերի նախագծման և տեղադրման վերջին նվաճումներին:
Մեր նպատակն է 100%-ով բավարարել հաճախորդին, անկախ նրանից թե յուրահատուկ հարց է ուղղված նախագծի հետ կապված, թե ուղղակի առօրյա ծառայողական զանգ: Մեր լուծումները շուկայականից էժան են և հարմարեցված են հաճախորդի յուրահատուկ պահանջներին: Մենք կկատարենք համակարգված մալուխավորման ցանկացած նախագիծ բարձր մակարդակով և ստեղծագործական մոտեցմամբ:
«Այ Թի պլազա» ՍՊԸ-ն հանդիսանում է Tyco համակարգված մալուխավորման համակարգերի սերթիֆիկացված տեղադրող: Մենք առաջարկում ենք ծառայությունների բարձր մակարդակ և 25 տարվա երաշխիք Tyco Electronics-ի կողմից:
Մեր գործունեության սպեկտրը բավականին լայն է և կախված է հաճախորդի պահանջներից.
● համակարգչային ցանցերի նախագծում
● համակարգված մալուխավորման համակարգերի և ակտիվ ցանցային սարքերի տեղադրում
● շենքերի էլեկտրական սխեմաների նախագծում և տեղադրում
● մալուխատարերի (cable containment, trays and etc) տեղադրում
● համակարգչային ցանցերի դիագնոստիկա Fluke-ի միջոցով
● համակարգչային ցանցերի սպասարկում և կոնսուլտացիա
Մեր նպատակն է ստեղծել երկարաժամկետ համագործակցություն մեր հաճախորդների հետ և առաջարկել որակյալ ծառայություններ:
Մալուխային արդյունաբերության որոշ ապրանքանիշեր, որոնք մենք օգտագործել ենք հետևյալն են. AMP, Legrand, Krone, Molex, Marshall Tufflex , Knurr, Legrand, HP.
Համակարգված մալուխավորման համակարգերի օգտագործման առավելություններից են.
● Համապատասխանություն: Միևնույն մալուխներն են օգտագործված նույն շենքում: Տարբեր արտադրողների սարքերի համապատասխանություն: Դուք կարող եք օգտագործել տարբեր արտադրողների սարքավորումներ միևնույն ցանցում:
● Հեշտացնում է տեղափոխությունները, ավելացումները և կրճատումները: Ձեր ձեռնարկության մեծացման և/կամ տեղի փոփոխությունները համակարգված մալուխավորման համակարգերի հետ միասին, Ձեր ցանցային ռեսուրսները միշտ պատրաստ են օգտագործման:
● Հեշտացնում է անսարքությունների հայտնաբերումը և ուղղումը: Համակարգված մալուխավորման համակարգերի օգտագործման դեպքում, տեխնիկական խնդիրները ավելի հեշտ է հայտնաբերել և ուղղել:
● Պատրաստ է ապագայի տեխնոլոգիական նորամուծություններին և ծրագրային ապահովմանը: Cat5 կամ նույնիսկ Cat6 մալուխային համակարգերը պատրաստ են ապագայի տեխնոլոգիական նորամուծություններին և ծրագրային ապահովմանը առանց կամ մինիմալ ծախսերի:
Կառուցելով ԻՏ (ինֆորմացիոն տեխնոլոգիաներ) ինֆրաստրուկտուրա, որը պատրաստ է ապագա փոփոխություններին այժմ ավելի կարևոր է քան երբևէ: Բիզնեսի ժամանակակից մրցակցային փուլում, ձեռնարկությունները պետք է կարողանան արագորեն արձագանքել շուկայի փոփոխություններին: Որոշ ձեռնարկությունների համար դա նշանակում է մեծ դրամական միջոցներ ներդնելով արդիականացնել իրենց ԻՏ ինֆրաստրուկտուրան, որպեսզի մնան մրցունակ: Իսկ այն ձեռնարկությունները, որոնք ի սկզբանե պատրաստ էին ապագա տեխնոլոգիական նորամուծություններին և ծրագրային ապահովմանը, ընդամենը կկարճացնեն իրենց զարգացում - արտադրություն ցիկլը, ինչպես նաև կխթանեն նոր ծառայությունների մատուցումը, որոնք անհրաժեշտ են պահպանելու և ավելացնելու հաճախորդներին:
«Այ Թի պլազա» ՍՊԸ-ի ինժեներները սերտորեն կաշխատեն Ձեզ հետ գնահատելու համար Ձեր արդեն իսկ գոյություն ունեցող համակարգերը, ինչպես նաև կնախագծեն և կտեղադրեն համակարգված մալուխավորման համակարգեր, որոնք կծառայեն առավելագույնս շահավետ Ձեր ձեռնարկությանը:
«Այ Թի պլազա» ՍՊԸ – համակարգված մալուխավորման համակարգերի նախագծման և տեղադրման Ձեր ճիշտ ընտրանքը:
0 ապրանք